Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատունը կասեցրել է ներգաղթային և ոչ ներգաղթային վիզաների մշակումը
Չորեքշաբթի օրը Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է, որ դադարեցրել է ներգաղթային և ոչ ներգաղթային վիզաների համար դիմումների մշակումը։
«Խնդրում ենք նկատի ունենալ, որ Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունը ներկայումս չի մշակում ներգաղթային և ոչ ներգաղթային վիզաների դիմումները՝ Ռուսաստանի իշխանությունների կողմից սահմանված սահմանափակումների պատճառով», - «ՏԱՍՍ» գործակալության հաղորդմամբ՝ այս մասին նշվում է դիվանագիտական ներկայացուցչության տարածած հաղորդագրության մեջ: