Ահմեդ Դավութօղլուն կառաջադրվի Թուրքիայի նախագահի թեկնածու
Թուրքիայի ընդդիմադիր «Ապագա» կուսակցության փոխանախագահ Սելիմ Թեմուրջին հայտնել է Թուրքիայի նախագահական ընտրություններում իրենց կուսակցության թեկնածուի անունը։
Թուրքական TELE1 հեռուստատեսության եթերում Սելիմ Թեմուրջին հայտարարել է, թե «Ապագա» կուսակցության կողմից Թուրքիայի նախագահի թեկնածու է առաջադրվելու կուսակցության նախագահ Ահմեդ Դավութօղլուն։
Նշենք, որ Թուրքիայում նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու 2023 թվականին։