ԱՄՆ Կոնգրեսը կուսումնասիրի սենատորների շրջանում օրգիաների և կոկաինի օգտագործման մասին լուրերը
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հանրապետականները կուսումնասիրեն կուսակից Մեդիսոն Քոթորնի հայտարարությունները, ով պնդում է Կոնգրեսի անդամների կողմից կոկաինի օգտագործման դեպքերի մասին: Քոութորնը նաեւ բողոքել է, որ իրեն պարբերաբար խնդրել են մասնակցել օրգիաների, ինչ նա տեղափոխվել է Կոլումբիա, հայտնում է Vice պարբերականը:
«Ես նայում եմ այս բոլոր մարդկանց, որոնցից շատերին ցանկացել եմ նմանվել ամբողջ կյանքում: Ես միշտ ուշադրություն եմ դարձրել քաղաքականությանը: Իսկ հետո ինձ ասում են՝ հեյ, մեր տներից մեկում ինչ-որ սեքս փարթի է լինելու, դու էլ արի։ Եւ հետո հասկանում ես, որ նրանք խնդրում են քեզ գալ օրգիայի»,- ասել է Քոութորնը:
26-ամյա քաղաքական գործչի մեկնաբանությունները, ով կիսվել է իր պատկերացումներով փոդքասթի շրջանակներում, այժմ կուսումնասիրվեն: Կոկաինի եւ օրգիաների հարցն արդեն բարձրացվել էր մարտի 29-ին Ներկայացուցիչների պալատում Հանրապետականների համաժողովի ժամանակ, հայտնում է Politico-ն։