Բելառուսի իշխանություններն արգելել են հանրապետությունից բրնձի, տարեկանի եւ գարու խոշոր ալյուրի, մակարոնեղենի արտահանումը
Բելառուսի իշխանություններն արգելել են հանրապետությունից բրնձի, տարեկանի եւ գարու խոշոր ալյուրի, մակարոնեղենի արտահանումը։ Նախարարների խորհրդի համապատասխան որոշումը չորեքշաբթի հրապարակվել է Ազգային իրավական պորտալում։
«Հրամանագիրն արգելում է բրնձի, ձավարեղենի եւ տարեկանի եւ գարու խոշոր ալյուրի, վերամշակված ձավարեղենի, մակարոնեղենի (օրինակ՝ սպագետտի, մակարոն, լապշա, լազանյա, պելմենի, ռավիոլի, կանելոնի) արտահանումը Բելառուսի Հանրապետությունից,- պարզաբանել են հակամենաշնորհային կարգավորման նախարարությունից։- Այս միջոցը ներդրվել է դեֆիցիտի կանխման, ինչպես նաեւ երկրի պարենային անվտանգության ապահովման նպատակով»։
Հրամանագիրը չի տարածվում այն ապրանքների վրա, որոնք արտահանվում են կառավարության որոշումների հիման վրա օտարերկրյա պետություններին միջազգային մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով, ինչպես նաեւ փոխադրվում են միջազգային տարանցիկ փոխադրումների շրջանակներում, որոնք սկսվում եւ ավարտվում են ԵԱՏՄ մաքսային տարածքից դուրս։
Հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից հետո եւ գործում է երեք ամիս։