Մոսկվան Կիևի հետ բանակցություններում լուրջ առաջընթաց չի տեսնում
Մոսկվան Կիեւի հետ բանակցություններում լուրջ առաջընթաց չի տեսնում, սակայն դեռ շատ երկար աշխատանք է սպասվում։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով նախօրեին Ստամբուլում տեղի ունեցած Ռուսաստանի ու Ուկրաինայի բանակցությունների մասին հարցին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Առաջին հերթին, իմ գործընկեր Մեդինսկին ավելի մանրամասն կբացատրի, այսօր նա պատրաստվում է դա անել։ Երկրորդ հերթին, դրական է այն, որ ուկրաինական կողմն սկսել է կոնկրետ ձեւակերպել եւ թղթի վրա գրել այն, ինչ առաջարկում է։ Մինչ այժմ մենք չենք կարողացել դրան հասնել։ Սա դրական գործոն է։ Ինչ վերաբերում է մնացածին, ապա առայժմ չենք կարող ասել, որ ինչ-որ խոստումնալից բան կա, դեռ երկար աշխատանք է սպասվում»,- ասել է Պեսկովը։