ՌԴ դեսպան. Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ պետք է պայմաններ ստեղծվեն խաղաղ բանակցությունների համար
Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ պետք է համապատասխան պայմաններ ստեղծվեն խաղաղ բանակցությունների համար: Այս մասին մամուլի ասուլիսին հայտարարել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովը, փոխանցում է ԱՊԱ-ն։
Դեսպանի խոսքով՝ Ռուսաստանը միշտ պատրաստ է աջակցել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղ բանակցությունների մեկնարկին։
Դիվանագետը նաեւ հիշեցրել է, որ Ադրբեջանը խաղաղության բանակցություններ սկսելու առաջարկ է ներկայացրել Հայաստանին։