ՌԴ դեսպանը հերքել է Ղարաբաղից Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու մասին հրապարակումները
Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովը հերքել է Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի զորքներն Ուկրաինա ուղարկելու մասին հրապարակումները։
Պատասխանելով ԱՊԱ-ի հարցին՝ դեսպանը մամուլի ասուլիսին ասել է, որ այս մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։
«Խաղաղապահները Ղարաբաղում են եւ Ուկրաինա չեն ուղարկվել»,- ընդգծել է դիվանագետը։