ՄՊՀ-ում հավանություն են տվել Երևանում Ռուսերենի տարածման կենտրոնի ստեղծմանը
Մոսկվայի պետական համալսարանի ռեկտոր Վիկտոր Սադովնիչին հավանություն է տվել համալսարանի Երեւանի մասնաճյուղում Ռուսերենի տարածման կենտրոնի ստեղծմանը։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանը եւ Հայաստանը մշակույթի եւ մենթալության ոլորտներում ընդհանուր շատ բան ունեն, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Մենք պատրաստ ենք մեր ամբողջ գիտական պոտենցիալով լցնել այդ կենտրոնը գաղափարներով , գիտելիքներով, փորձով։ Մեր երկրները ընդհանուր շատ բան ունեն պատմության, մշակույթի, մենթալության ոլորտներում։ Հատկապես կարեւոր է համագործակցությունը ռուսերենի եւ ռուս գրականության աջակցման ոլորտում։ Անպայման կգտնենք մասնագետներ, որոնք ունեն անհրաժեշտ գիտելիքներ եւ դասավանդման մեթոդիկաներ»,- նշել է Սադովնիչին։
Ռեկտորը նաեւ ավելացրել է, որ ՄՊՀ-ում հետաքրքրված են Երեւանի մասնաճյուղում «գիտակրթական պոտենցիալի ամրապնդմամբ»՝ ուսումնական ծրագրերի ընդլայնման միջոցով։ Սադովնիչին ասել է, որ պատրաստ է սատարել մասնաճյուղի ղեկավարության ցանկացած առաջարկին։ Նրա կարծիքով՝ Երեւանում պետք է բացել նոր ուղղություններ, հատկապես այն ոլորտներում, որոնցում ՄՊՀ-ն «միշտ ուժեղ է»։