Ուիլ Սմիթի ապտակից հետո Քրիս Ռոքսի ելույթի արժեքները կտրուկ բարձրացել են
Ամերիկացի դերասան եւ կատակերգու Քրիս Ռոքի ելույթների արժեքները կտրուկ բարձրացել են Ուիլ Սմիթի ապտակից հետո, հայտնում է Daily Mail-ը։
Ռոքի «Ego Death» անվամբ միջազգային շրջագայության շրջանակներում շոուի տոմսերը 46 դոլարից թանկացել են՝ հասնելով 400 դոլար։ Պահանջարկն ավելացել է, երբ Ուիլ Սմիթն «Օսկար» մրցանակաբաշխության ընթացքում հարվածել է կատակերգուի դեմքին։
Ticketmaster եւ TickPick ագրեգատորների տվյալներով՝ միջադեպին հաջորդած գիշերը Ռոքի համերգի համար ավելի շատ տոմս է վաճառվել, քան ամբողջ նախորդ ամսավա ընթացքում։ Իր շրջագայության շրջանակներում Ռոքն աշխարհի 35 քաղաք կայցելի։