ԱՄՆ-ում մահացել է Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզալյա Ասոյանը
Կանզաս Սիթիում 99 տարեկանից մի քանի օր առաջ մահացել է Հայրենական մեծ պատերազմի վետերան, Կովկասի պաշտպանության մասնակից Ռոզալjա Ասոյանը։ Այս մասին ասվում է Հյուսթոնում (Տեխաս) ՌԴ գլխավոր հյուպատոսության հաղորդագրությունում, որը տարածվել է երեքշաբթի օրը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Խորը վշտով տեղեկացանք Կանզաս Սիթիում Հայրենական մեծ պատերազմի վետերան Ասոյան Ռոզալյա Խրիստոֆորովնայի մահվան մասին։ Հատկապես տխուր է, որ նա ընդամենը չորս օրով չապրեց մինչեւ իր 99-ամյակը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
1942 թվականին Ռոզալյա Ասոյանը 19 տարեկանում ինքնակամ մեկնել էր ռազմաճակատ։ Ծառայել էր ՀՕՊ 180-րդ հակաօդային հրետանային գնդում, պարգեւատրվել «Կովկասի պաշտպանության համար» մեդալով։ Պատերազմի ավարտից հետո նա դարձել էր դերասանուհի եւ երկար տարիներ աշխատել թատրոնում։ Խորհրդային Միության փլուզումից հետո արտագաղթել էր ԱՄՆ։