Հայիթիի հարավ-արևմուտքում ցուցարարները քարուքանդ են արել օդանավակայանը և ինքնաթիռ այրել
Հայիթիի հարավարեւմտյան Լե Կե քաղաքում ցուցարարները քարուքանդ են արել տեղի օդանավակայանը եւ այրել ինքնաթիռներից մեկը, տեղեկացրել է EFE գործակալությունը։
Անկարգությունների մասնակիցներին ցրելու ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ եւ հրազեն է օգտագործել, մեկ մարդ սպանվել է։
Ավելի վաղ քաղաքում բողոքի ցույցեր էին տեղի ունեցել հանրային տրանսպորտի ուղեվարձի բարձրացման դեմ։ Ցուցարարները պահանջում էին նաեւ լուծել մարդկանց առեւանգումների խնդիրը։