«Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ Ուիլ Սմիթի ապտակի տեսահոլովակը YouTube-ի ռեկորդ է սահմանել
2022 թվականի «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ դերասան Ուիլ Սմիթի ապտակի տեսանյութը ռեկորդ է սահմանել YouTube-ում։
Տեսանյութը հրապարակվելուց հետո մեկ օրում դիտվել է ավելի քան 50 միլիոն անգամ։ Դիտումների նախորդ ռեկորդակիրը, հիշեցնում է The Sun-ը, վիդեոբլոգեր MrBeast-ն էր, որը հրապարակվել էր 2021 թվականի նոյեմբերին եւ 24 ժամվա ընթացքում դիտվել՝ 43 միլիոն անգամ։
Ուիլ Սմիթը մարտի 27-ին բեմ է բարձրացել «Օսկար»-ի մրցանակաբաշխության ժամանակ եւ ապտակել հաղորդավար Քրիս Ռոքին՝ իր կնոջ «շատ կարճ մազերի» մասին կատակի պատճառով։ Ջադա Փինքեթ-Սմիթը տառապում է աուտոիմուն հիվանդությամբ, եւ նրա մազերը թափվում են:
Ավելի ուշ, երբ դերասանը բեմ է բարձրացել՝ Ռիչարդ թագավորի համար լավագույն դերասան մրցանակ ստանալու համար, լաց է եղել, ներողություն խնդրել եւ ասել, որ կյանքում կարեւոր է պաշտպանել իր ընտանիքը, ինչպես դա անում էր իր կերպարը՝ Ռիչարդ Ուիլյամսը, թենիսիստուհի Սերենայի եւ Վինուսի հայրը։ Ուիլն առանձին ներողություն է խնդրել նաեւ Քրիս Ռոքից։