Իսրայելական Elbit Systems ընկերությունը համաշխարհային պաշտպանական ծախսերի աճ է կանխատեսում
Իսրայելական Elbit Systems ընկերությունը համաշխարհային պաշտպանական ծախսերի աճ է կանխատեսում առաջիկա մի քանի տարիների ընթացքում, քանի որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ հակամարտությունը կնպաստի ամբողջ աշխարհում պաշտպանական բյուջեի մեծացմանը։
«Ելնելով Ուկրաինայի ներկայիս հակամարտությունից՝ մենք տեսնում ենք աճող պահանջարկ մի քանի ոլորտներում․․․Մենք նաեւ տեսնում ենք պաշտպանական բյուջեների աճ ամբողջ աշխարհում»,- Reuters-ին ասել է գործադիր տնօրեն Բեժալել Մահլիսը: «Հետեւաբար, ես բացարձակ վստահ եմ, որ այս ռեկորդային 2021 թվականը միայն սկիզբն է մոտ ապագայում լրացուցիչ ռեկորդային տարիների համար»:
Elbit-ը հայտարարել է, որ 2021թ․ իր չկատարված պատվերները հասել են 13,66 միլիարդ դոլարի՝ մեկ տարի առաջվա 11,02 միլիարդ դոլարի դիմաց։ Այս ծավալի գրեթե 72 տոկոսը բաժին է հասնում Իսրայելից պատվերներին։