Բրազիլիայում բնակարանի համար կարող են վճարել բիթքոինով
Բրազիլիայի մայրաքաղաքում կթույլատրեն բիթքոինով վճարել բնակարանի համար, քաղաքացիները կկարողանան կրիպտոարժույթով վճարել հարկը քաղաքային անշարժ գույքի համար։ Այսպիսի որոշում են ընդունել Ռիո դե Ժանեյրոյի իշխանությունները, համապատասխան լրացումներն օրենսդրությունում կկատարվեն 2023թ., տեղեկացվել է քաղաքապետարանի մամլո հաղորդագրությունում։
Կրիպտոարժույթը բրազիլական ռեալի վերածելու գործով կզբաղվի մասնագիտացված ընկերությունը, բայց առայժմ չի նշվել, թե հատկապես որ ընկերությունը։ Այսպիսով, քաղաքապետարանը հաշվեկշռում թվային ակտիվներ չի պահի։ Քաղաքապետարանի ներկայացուցիչ Պեդրո Պաուլոյի խոսքով՝ ապագայում կարող է բիթքոինով վճարման եւ այլ (օրինակ՝ տաքսի) ծառայությունների հնարավորություն ստեղծվել։ Ռիոն Բրազիլիայում կդառնա առաջին քաղաքը, որտեղ կթույլատրվեն կրիպտոարժույթով վճարումները։
Ռիոյի իշխանությունները հայտարարել են նաեւ Կրիպտոներդրումների քաղաքային կոմիտեի ստեղծման մասին, որը կզբաղվի էկոհամակարգում թվային ակտիվների պոտենցիալ ներդրումների վտանգների եւ եկամտաբերության գնահատմամբ։ Բացի այդ, քաղաքապետարանը նախատեսում է հրապարակային լսումներ անցկացնել, որոնք նվիրված կլինեն ուրույն թոքենների (NFT) հատվածի զարգացմանը։ Նման միջոցառումներից մեկում կքննարկեն քաղաքապետարանի առաջարկը տեղի տեսարժան վայրերի պատկերներով NFT թողարկելու մասին։