Տղամարդը դանակով հարվածել է սիրելիին պիցցայի ընտրության համար
Մեծ Բրիտանիայի բնակիչը դանակով հարվածել է սիրելիին պիցցայի ընտրության շուրջ ծագած վեճից պատճառով, հայտնում է WalesOnline-ը։
Ուելսի Քարդիֆ քաղաքից 29-ամյա Նաթանիել Ուիլյամսն ու նրա ընկերուհին 2021 թվականի նոյեմբերի 19-ի երեկոն անցկացրել էին ընկերների հետ խմելով եւ տուն վերադառնալիս որոշել էին պիցցա պատվիրել։ Սակայն նրանց միջեւ վեճ էր ծագել հարցի շուրջ, թե որտեղից է ավելի լավ պատվիրել: Տղամարդը պնդել է Pizza Hut ռեստորանը, իսկ նրա սիրելին ասել է, որ նախընտրում է Pizza Choice-ը: Ինչ-որ պահի կինը շրջվել է, որպեսզի իրեն խմիչք լցնի եւ հանկարծ «փոքր ծակոց» է զգացել հետեւյքի հատվածում:
Կինը դիպչել է ծակոցի հատվածին եւ արյունահոսող վերք հայտնաբերել։ Այդ պահին Ուիլյամսի մոտ հիստերիա է առաջացել, նա սկսել է սիրելիին աղաչել, որպեսզի ների իրեն եւ խնդրել է շտապօգնություն չկանչել, քանի որ բժիշկները վնասվածքի մասին տեղեկությունն անպայման ոստիկանություն կփոխանցեն։ Որոշ ժամանակ անց այցելության է եկել կնոջ ընկերը, ով պնդել է, որ նա գնա հիվանդանոց։ Բժիշկները մաքրել են վերքը, երեք կար դրեք եւ կանչել են իրավապահներին։
Տուժածը հաստատել է, որ հենց Ուիլյամսն է վիրավորել իրեն, սակայն հրաժարվել է նրա դեմ ցուցմունք տալուց եւ դադարեցրել է շփվել ընկերոջ հետ։ Տղամարդը գրավի դիմաց ազատ է արձակվել՝ նախկին սիրեցյալի հետ չշփվելու պայմանով, սակայն արգելքը մի քանի անգամ խախտվել է, իսկ դեկտեմբերի 4-ին կինը գիշերն արթնացել ու հայտնաբերել է, որ Ուիլյամսը կանգնած է իր գլխավերեւում։ Նա փորձել է խոսել իրենց դստեր մասին, սակայն բրիտանուհին հավաքել է իրերն ու մեկնել ծնողների մոտ։ Տղամարդը հետեւել է նրան, մտել տուն եւ սկանդալ սարքել.
Դեպքի վայր ժամանած ոստիկանները երիտասարդին ձեռնաշղթաներ են հագցրել ու նստեցրել ավտոմեքենան, սակայն վերջինս կարողացել է ազատել ձեռքն ու հարվածել ոստիկանի դեմքին։ Երկրորդ կալանքից հետո դատարանը Ուիլյամսին մեկ տարվա ազատազրկման է դատապարտել եւ հինգ տարով արգելել ցանկացած շփում իր նախկինի հետ։