ՌԴ ՊՆ-ն որոշել է էապես նվազեցնել ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններով
ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշել է կտրուկ նվազեցնել ռազմական ակտիվությունը Կիեւի եւ Չեռնիգովի ուղղություններով։ Այս մասին ասված է Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունների արդյունքներով ՌԴ ՊՆ հայտարարության մեջ, որն ընթերցել է ՌԴ պաշտպանության փոխնախարար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Քանի որ Ուկրաինայի չեզոքության եւ ոչ միջուկային կարգավիճակի մասին պայմանագրի նախապատրաստման, ինչպես նաեւ Ուկրաինային անվտանգության երաշխիքների տրամադրման շուրջ բանակցությունները գործնական հարթություն են անցնում, հաշվի առնելով այսօրվա հանդիպման ընթացքում քննարկված սկզբունքները, Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության կողմից փոխադարձ վստահության բարձրացման եւ հետագա բանակցությունների վերջնական նպատակին՝ վերը նշված համաձայնագրի հաստատմանը ու ստորագրմանը հասնելու համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու նպատակով, որոշում է կայացվել արմատապես, մի քանի անգամ կրճատել ռազմական ակտիվությունը Կիեւի եւ Չեռնիգովի ուղղություններով»,- ասել է նա։