Decathlon-ը դադարեցնում է աշխատանքը Ռուսաստանում
Decathlon սպորտային խանութների ցանցը հայտարարել է Ռուսաստանում գործունեությունը դադարեցնելու մասին, հայտնում է BBC-ն։
Ընկերությունը շաբաթներ շարունակ քննադատվում էր Ռուսաստանում իր աշխատանքը շարունակելու համար՝ չնայած ուկրաինական պատերազմին։ Սոցցանցերում օգտատերերը կոչ են արել բոյկոտել Decathlon-ը, որը Ռուսաստանում 60 խանութ ունի։