Իսրայելում անհայտ անձինք փողոցում կրակ են բացել անցորդների վրա
ՏեսանյութերԻսրայելական Բնեյ Բրակ և Ռամաթ Գան քաղաքներում հրաձգության հետևանքով հինգ մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է իսրայելական Kan ռադիոն։
Բնեյ Բրակում կրակած տղամարդը վնասազերծվել է հանցագործության վայրում գտնվող ոստիկանների կողմից։
Նշվում է, որ Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը մոտ ժամանակներս խորհրդակցություններ կանցկացնի անվտանգության ծառայությունների ներկայացուցիչների հետ։