Ռուսաստանը սուր վտանգ է ներկայացնում. Պենտագոն
Պենտագոնն ազգային անվտանգության ներկայիս ռազմավարության համար Ռուսաստանն անվանում է «սուր սպառնալիք», Չինաստանը՝ «մշտական մրցակից», այս մասին պարզաբանումներ է հրապարակված ԱՄՆ զինվորականների ուղղված հուշագրում:
«Ռուսաստանը սուր վտանգ է ներկայացնում, ինչը ցույց տվեց Ուկրաինա դաժան և չհրահրված ներխուժումը: Մենք կշարունակենք համագործակցել ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցների և գործընկերների հետ՝ ռուսական ագրեսիային դիմագրավելու համար»,- ասվում է նույն հայտարարության տեքստում:
Հայտարարության համաձայն՝ «Նախարարությունը կգործի հրատապ՝ զսպելու ՉԺՀ-ին՝ որպես մեր ամենահամառ ռազմավարական մրցակից և մարտահրավեր նախարարության համար: Նախարարությունն ունակ է դիմակայել առկա այլ սպառնալիքներին ևս, այդ թվում՝ Հյուսիսային Կորեային, Իրանին և ծայրահեղական կազմակերպություններին»:
Պենտագոնը նկարագրել է ռազմավարության առանցքային կետերը, ներառյալ աշխատանքը՝ ուղղված համապարփակ զսպմանը: « Առաջնահերթություն են ՉԺՀ-ի մարտահրավերները Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, այնուհետև Ռուսաստանի մարտահրավերները Եվրոպայում»,- ասվում է պարզաբանման մեջ:
«Փոխշահավետ դաշինքներն ու գործընկերությունները հզորացնում են Միացյալ Նահանգները, և կարևոր նշանակություն ունեն մեր նպատակներին հասնելու համար, ինչի մասին վկայում է Ռուսաստանին մեր միասնական պատասխանը», – ասել է Պենտագոնը՝ խոստանալով ամրապնդել կապերը դաշնակիցների հետ։
Ավելի վաղ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ Կոնգրեսին ներկայացվել է ազգային ռազմավարության գաղտնի թարմացված տարբերակը, որը համաձայնեցնում է բյուջեն և, իր գործող լիազորությունների շրջանակում, վերահսկում է պետական կառույցների աշխատանքը: