Բելգիան արտաքսում է 21 ռուս դիվանագետների
Բելգիան արտաքսում է 21 ռուս դիվանագետների՝ իբր լրտեսության կամ թագավորության անվտանգությունը վտանգելու համար։ Այս մասին երեքշաբթի հայտնել է տեղական Belga գործակալությունը՝ վկայակոչելով արտգործնախարար Սոֆի Վիլմեսին։
Միաժամանակ, ինչպես նշում է գործակալությունը, Մոսկվայի հետ դիվանագիտական կապերը բաց են մնում։
Այլ մանրամասներ Բելգիան չի հայտնում։
Բելգիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Տոկովինինը երեքշաբթի օրը հաստատել է 21 ռուս դիվանագետների և վարչական և տեխնիկական աշխատողների արտաքսումը Թագավորությունից և այն անվանել ամբողջովին անհիմն։