«Իմ լույս»․ Աննա Թովմասյանը հիացրել է իր ու Արամեի որդու լուսանկարով
Երգչուհի Աննա Թովմասյանը հրապարակել է որդու լուսանկարն ու հիացրել հետեւորդներին։
Հրապարակված լուսանկարում Աննայի ու Արամեի որդին զոլավոր հագուստ է կրում։ «Իմ լույս»,- հրապարակումը կարճ մակագրել է երիտասարդ մայրիկը։ Հետեւորդները բազմաթիվ դրական խոսքեր են ուղղել զույգի որդուն․ «Հրաշք բալիկ», «Արամեի փոքրիկ տեսակը», «Համակրելի տղա»։
Ավելի վաղ հրապարակված կադրերում Աննան սպիտակ վերարկու էր կրում։ Երկու երեխաների երիտասարդ մայրիկը հավաքել էր մազերն ու կերպարն ամբողջական դարձրել աքսեսուարներով՝ գլխարկ, խոշոր ականջօղեր։