Մեքսիկայում մասնավոր ինքնաթիռ է կործանվել
Մեքսիկայի Մորելոս նահանգում սուպերմարկետի վրա ընկած Beechcraft ինքնաթիռի կործանման հետեւանքով զոհվել է երեք մարդ, չորսը՝ վիրավորվել, հայտնում է Universal պարբերականը:
«Խանութի վրա ընկած մասնավոր ինքնաթիռի վթարի հետեւանքով երեք մարդ մահացել է, չորսը՝ վիրավորվել», - ասվում է ԶԼՄ-ների հաղորդագրության մեջ՝ վկայակոչելով տեղական քաղաքացիական պաշտպանության համակարգող Էնրիկե Կլեմենտե Գալյարդոյին:
ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Տեմիքսկո մունիցիպալիտետում վթարի է ենթարկվել N426EM համարով Beechcraft King Air 90 ինքնաթիռը։ Ինքնաթիռում չորս մարդ է եղել, նրանցից երեքը մահացել են։
Նահանգապետ Մորելոս Կուաուտեմոկա Բլանկոյի խոսքով՝ տուժածները հոսպիտալացված են, տեղում աշխատում են քաղաքացիական պաշտպանության եւ շտապ օգնության ծառայությունները: