Բրազիլիայի նախագահը հոսպիտալացվել է
Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն հոսպիտալացվել է «դիսկոմֆորտի» պատճառով, նա անալիզներ կհանձնի, հաղորդում է G1 լրատվական պորտալը՝ վկայակոչելով կապի նախարար Ֆաբիո Ֆարիային, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Նախագահ Ժաիր Բոլսոնարուն երկուշաբթի երեկոյան տեղափոխվել է Բրազիլիայի Զինված ուժերի հիվանդանոց՝ որոշ «դիսկոմֆորտի» պատճառով անալիզներ հանձնելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նախագահը գիշերը կանցկացնի հիվանդանոցում: Առաջին տիկին Միշել Բոլսոնարուի խոսքով՝ պետության ղեկավարն իրեն լավ է զգում։
Հունվարի սկզբին նախագահն արդեն հոսպիտալացվել էր աղիքային խնդիրների պատճառով։
Բրազիլիայի նախագահը առողջական խնդիրներ է ունենում 2018 թվականի մահափորձից հետո։ Բոլսոնարոն ընտրություններից գրեթե մեկ ամիս առաջ դանակահարվել էր Մինաս Ժերայս նահանգի Ժուիզ դի Ֆորո քաղաքում նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Դանակը վնասել էր աղիների արյունամատակարարումն ապահովող զարկերակը։ Դրանից հետո Բրազիլիայի նախագահը մի քանի վիրահատության էր տարել: