Ուիլ Սմիթի որդին արձագանքել է «Օսկարի» ընթացքում հոր մասնակցությամբ միջադեպին
Ուիլ Սմիթի որդին՝ Ջեյդենը, Twitter-ի էջում արձագանքել է «Օսկար» կինոմրցանակաբաշխության ընթացքում հոր մասնակցությամբ միջադեպին, հայտնում է NME-ն։
Երիտասարդը հրապարակում է արել՝ գրելով․ «Ահա այսպես ենք անում դա» (And That's How We Do It)։ Հայտնի չէ՝ արդյոք Ջեյդենը նկատի է ունեցել հոր հարցածը Քրիս Ռոքսին, թե նրա ստացած մրցանակը «Լավագույն դերասան» անվանակարգում։
Ուիլ Սմիթն «Օսկար» մրցանակաբաշխության ընթացքում բեմ է բարձրացել եւ հարվածել հաղորդավար Քրիս Ռոքին իր կնոջ՝ Ջադա Փինքեթ-Սմիթի սանրվածքի մասին կատակից հետո։ Հայտնի է, որ Ջադա Փինքեթ-Սմիթը տառապում է աուտոիմուն հիվանդությամբ եւ մազաթափության խնդիր ունի։