ՌԴ-ն ակնկալում է, որ լարվածությունը Ղարաբաղում կկարգավորեն եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա. Ռուդենկո
Մոսկվան հույս ունի, որ լարվածությունը Լեռնային Ղարաբաղում կկարգավորվի Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիման վրա։ Այս մասին երեքշաբթի ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն։
«Մենք հույս ունենք, որ այդ ամենը, այնուամենայնիվ, կկարգավորվի Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակում»,- ասել է նա։