Մատվիենկո. Ռուսաստանը հույս ունի, որ հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում կավարտվի խաղաղության պայմանագրով
Ռուսաստանը հույս ունի, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը կավարտվի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրով, ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին հայտարարել է Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք մեծ հույս ունենք, որ այս իրավիճակը կավարտվի խաղաղության պայմանագրով, մենք անկեղծորեն ցանկանում ենք դա»,- ասել է Մատվիենկոն՝ մեկնաբանելով Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովայի եւ ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հնարավոր խաղաղության պայմանագրի վերաբերյալ: