Վաշինգտոն նահանգը նախատեսում է մինչև 2030թ․ արգելել ոչ էլեկտրական տրանսպորային միջոցների մեծ մասը
Վաշինգտոն նահանգը նախատեսում է մինչեւ 2030թ․ արգելել ոչ էլեկտրական տրանսպորային միջոցների մեծ մասը:
Օրինագծում, որը ստորագրել է նահանգապետ Ջեյ Ինսլին, ասվում է, որ 2030-ից բոլոր մեքենաները, որոնք վաճառվում, գնվում կամ գրանցվում են նահանգում, պետք է էլեկտրական լինեն:
«Մինչեւ 2023-ի դեկտեմբերի 31-ը էլեկտրական մեքենաների միջգերատեսչական համակարգող խորհուրդը պետք է ավարտի նախնական պլանը՝ մինչեւ 2030թ․ նպատակին հասնելու համար»։
Օրինագիծն ընդգրկում է նահանգի տրանսպորտային բազմաթիվ խնդիրները եւ 16,9 մլրդ դոլար արժողությամբ Move Ahead Washington ավելի մեծ տրանսպորտային փաթեթի մի մասն է, այն Ինսլին անվանել է տեղափոխման ավելի արդյունավետ տարբերակներ ստեղծելու միջոց:
«Տրանսպորտը մեր նահանգում ջերմոցային գազերի արտանետումների ամենամեծ աղբյուրն է։ Չի կարելի խոսել կլիմայի փոփոխության մասին առանց տրանսպորտի մասին խոսելու»,- ասել է Ինսլին: «Այս փաթեթը մեր տատիկների ու պապիկների պատկերացրած տրանսպորտային համակարգից մեզ կտանի դեպի այն տրանսպորտային համակարգ, որի մասին երազում են մեր թոռները»: