«Իմ ընկերուհին իրավաբան է»․ Փիթ Դևիդսոնը եւս մեկ դաջվածք է նվիրել Քիմ Քարդաշյանին
Դերասան Փիթ Դեւիդսոնն արդեն երկրորդ դաջվածքն է նվիրել սիրելիին՝ Քիմ Քարդաշյանին։ «Իմ ընկերուհին իրավաբան է» (My girl is a lawyer)․ գրված է Փիթի մարմնին։ Քիմն, իսկապես, ծրագրում է զարգանալ իրավաբանության ոլորտում։
Վերջերս նա հայատարարել է, որ պատրաստվում է ընկերություն հիմնել, որում կհավաքի ոլորտի լավագույն մասնագետներին։ Քարդաշյանը նախորդ տարվա վերջին մի քանի փորձից հետո կարողացել է հանձնել քննությունն իրավաբանական լիզենցիա ստանալու համար։
Մինչ այս Փիթն արդեն իսկ ցույց էր տվել դաջվածքը, որը նվիրված է Քիմ Քարդաշյանին։ Զույգի հարաբերությունները բավական արագ են զարգանում․ նրանք հանդիպում են մոտ կես տարի։