Մոռացե՞լ են բոլոր վիրավորանքները․ Քիմ Քարդաշյանին նկատել են Քանյե Ուեսթի հետ
Կարծես թե, Քիմ Քարդաշյանի եւ Քանյե Ուեսթի հարաբերություններն աստիճանաբար հարթվում են։ Վերջին մի քանի ամիսների ընթացքում առաջին անգամ նրանց միասին են նկատել։
Peopletalk-ի հաղորդմամբ՝ նախկին ամուսինները ֆուտբոլային հանդիպման են գնացել՝ աջակցելու իրենց վեցամյա որդուն՝ Սեյնթին։ Քիմը հարմարավետ հագուստ էր կրում, արեւային ակնոց։ Իսկ Քանյեն բլուզ էր կրում, մուգ տաբատ եւ երկարաճիտներ։ Լուսանկարը կարող եք տեսնել այստեղ։
Ի դեպ, մարտի 1-ին Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթփը պաշտոնապես ամուսնալուծվել են։ Անկախ դրանից՝ ռեփերը ոչ մի կերպ չի կարողանում հանգիստ թողնել նախկին կնոջը։ Նա մշտապես ծաղրում է Քիմի նոր ընկերոջը՝ Փիթ Դեւիդսոնին։ Երաժիշտն ասեկոսեներ է տարածում, հրապարակային ծաղրում կատակերգուին եւ նույնիսկ սպառնում նրան։ Քիմն ու Քանյեն չորս երեխա ունեն՝ Նորթը, Սեյնթը, Չիկագոն եւ Փսալմը։