Լավրովը հայտարարել է անբարյացակամ երկրների դեմ պատասխան վիզային միջոցների մասին
Ռուսաստանում մշակվում է անբարյացակամ երկրների դեմ վիզային պատասխան միջոցների մասին նախագահի հրամանագրի նախագիծը։ Այս մասին երկուշաբթի հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Բացի այդ, մշակվում է վիզային պատասխան միջոցների մասին նախագահի հրամանագրի նախագիծը՝ մի շարք օտարերկրյա պետությունների ոչ բարեկամական գործողությունների հետ կապված»,- ասել է նա «Եդինայա Ռոսիա»-յի՝ միջազգային համագործակցության եւ արտերկրում հայրենակիցներին աջակցության հանձնաժողովի նիստին։- Այս ակտը մի շարք սահմանափակումներ կենթադրի Ռուսաստանի տարածք մուտք գործելու համար»։
Լավրովն ընդգծել է, որ այս նախագծին զուգահեռ Ռուսաստան մուտքը պարզեցվել է՝ Ուկրաինայի տարածքում հայտնված երրորդ երկրների քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց կյանքին ու առողջությանը սպառնացող վտանգի կանխման համար։ «Նրանց համար Ռուսաստան մուտք գործելու եւ մնալու ընթացակարգը հեշտացվել է՝ իրենց քաղաքացիության երկրներ անվտանգ վերադարձի համար»,- ասել է նախարարը։
Լավրովի խոսքով՝ Մոսկվայի ուշադրության կենտրոնում է նաեւ ԱՄՆ-ի եւ նրա սատելիտների անբարյացակամ գործողություններին պատասխան միջոցների համալիր մշակումը։
«Իհարկե, մեր ուշադրության կենտրոնում միջոցառումների կոմպլեքսի մշակումն է, այդ թվում՝ դրանց օրենսդրական աջակցությունը, ԱՄՆ-ի եւ նրա սատելիտների անբարյացակամ գործողություններին արձագանքելու միջոցառումները։ Դրանք թվում են, առաջին հերթին, ոչ լեգիտիմ պատժամիջոցները, ինչպես նաեւ՝ բոլոր այն որոշումները, որոնք խախտում են Ռուսաստանի քաղաքացիների եւ իրավաբանական անձանց իրավունքները»,- ասել է նախարարը։