Հյուսիսային Մակեդոնիան պերսոնա նոն գրատա է հայտարարել հինգ ռուս դիվանագետների
Հյուսիսային Մակեդոնիան պերսոնա նոն գրատա է հայտարարել հինգ ռուս դիվանագետների՝ դիվանագիտական նորմերի խախտման համար եւ կարգադրել է լքել երկիրը հինգ օրվա ընթացքում, ասվում է երկրի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, փոխանցում է Reuters-ը։
Երկրում ՌԴ դեսպանին տեղեկացրել են, որ հինգ դիվանագետները «դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիային հակասող գործունեություն են իրականացրել եւ պետք է լքեն երկիրը»։
Հյուսիսային Մակեդոնիան միացել է Ռուսաստանի դեմ միջազգային պատժամիջոցներին։