Իսրայելի կապերի ամրապնդումն արաբ գործընկերների հետ զսպում է Իրանին. Լապիդ
Արաբ գործընկերների հետ Իսրայելի ամրապնդվող կապերը զսպում են Իրանին, հայտարարել է Իսրայելի արտգործնախարար Յաիր Լապիդն Արաբական Միացյալ Էմիրությունների, Բահրեյնի, Մարոկկոյի եւ Եգիպտոսի գործընկերների հետ գագաթաժողովից հետո:
«Մենք այստեղ պատմություն ենք կերտում՝ առաջընթացի, տեխնոլոգիայի, կրոնական հանդուրժողականության, անվտանգության և հետախուզական համագործակցության վրա հիմնված նոր տարածաշրջանային ճարտարապետություն կառուցելով,- ասել է Լապիդը:- Այդ նոր ճարտարապետությունը, ընդհանուր կարողությունները, որոնք մենք ստեղծում ենք, վախեցնում եւ զսպում է մեր ընդհանուր թշնամիներին, առաջին հերթին՝ Իրանին եւ նրա խամաճիկներին»:
«Նրանք հաստատ վախենալու բան ունեն,- ասել է նա։- Այս հանդիպումն առաջինն է իր տեսակի մեջ, բայց՝ ոչ վերջինը,- ասել է Լապիդը:- Անցած գիշեր մենք որոշեցինք Նեգեւում գագաթաժողովը մշտական ֆորում դարձնել»: