Ադրբեջանում պատրաստվում են «միջոցներ ձեռնարկել» անցանկալի կայքերի դեմ
Ադրբեջանում նախատեսում են «միջոցներ ձեռնարկել» անցանկալի կայքերի դեմ, որոնք համարձակվում են պաշտոնականից տարբերվող կարծիքներ հրապարակել:
ԱՊԱ-ի փոխանցմամբ՝ «համապատասխան միջոցները կարող են ձեռնարկվել այն կայքերի գործունեության հետ կապված, որոնք Ադրբեջանի շահերի եւ տարածքային ամբողջականության դեմ տեղեկություններ են հրապարակում»,- ասել է Ադրբեջանի թվային զարգացման եւ տրանսպորտի նախարարության էլեկտրոնային անվտանգության ծառայությունը։
«Եթե այդ ռեսուրսներում տեղեկություններ հրապարակվեն, որոնք ուղղված են երկրի շահերի, տարածքային ամբողջականության, օրենքների դեմ, ապա այդ կայքերի գործունեության հետ կապված կարող են համապատասխան միջոցներ ձեռնարկվել»,- հավելել են ծառայությունում: