Ֆլորիդայի բնակիչը մահացել է այն բանից հետո, երբ մեքենայով բախվել է 3 մետրանոց ալիգատորին
Ֆլորիդայի բնակիչը մահացել է այն բանից հետո, երբ գիշերը ճանապարհով անցնելիս մեքենայով բախվել է 3 մետրանոց ալիգատորին։
Ըստ Հիլսբորո շրջանի շերիֆի գրասենյակի, Ջոնս Հոփկինսը մեքենայով դեպի արեւելք երթեւեկելիս հարվածել է ալիգատորին: Նրա մեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել դեպի ջրանցքը։ Կողքով անցնող մեկ այլ վարորդ տեսել է 59-ամյա տղամարդու մեքենան եւ ոստիկանություն հայտնել։
«Հոփկինսը տեղում մահացել է»,- հայտնել են շերիֆի գրասենյակից։ «Ալիգատորը նույնպես մահացել է»։ Կատարվում է հետաքննություն։
Դեռեւս պարզ չէ, թե որտեղից է հայտնվել ալիգատորը, սակայն Miami Herald-ը հայտնում է, որ վթարը տեղի է ունեցել Ալաֆիա-Ռիվեր պետական պարկից մոտ 2 մղոն հեռավորությամբ, որտեղ ապրում են սողունները:
Ֆլորիդայի ձկների եւ վայրի բնության ծառայության տվյալների համաձայն, նահանգում մոտ 1,3 մլն ալիգատոր կա: