ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Երևան
ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուն մարտի 29-ից ապրիլի 1-ը տարածաշրջանային այց կկատարի: Նա կայցելի Հայաստան, Վրաստան և Ադրբեջան՝ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ հանդիպումների համար:
Հայաստանում Ռաուն կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Վահագն Խաչատուրյանի և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ:
Վրաստանում Ռաուն հանդիպումներ կունենա նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանիի ու ԱԺ խոսնակի առաջին տեղակալ Գեորգի Վոլսկու հետ:
Ադրբեջանում Ռաուն կհանդիպի նախագահ Իլհամ Ալիևի և ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ:
Այս այցը նվիրված է լինելու Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունությանը, խաղաղ համագործակցությանն ու երկխոսության զարգացմանը: