Ամերիկացի ռեփեր Թրևիս Սքոթը ելույթ է ունեցել «Օսկար» մրցանակաբաշխության արարողության պատվին անցկացված մասնավոր երեկույթի ընթացքում
Ամերիկացի ռեփեր Թրևիս Սքոթը ելույթ է ունեցել «Օսկար» մրցանակաբաշխության արարողության պատվին անցկացված մասնավոր երեկույթի ընթացքում, հայտնում է TMZ-ն։
Պարբերականը նշում է, որ ռեփերն առաջին անգամ է բեմ բարձրացել «Astroworld» փառատոնի ընթացքում տեղի ունեցած ողբերգությունից հետո։ Երեկույթի ընթացքում Սքոթը ռեփ է կատարել, ինչպես նաեւ որպես դիջեյ հանդես եկել Լեոնարդո դի Կապրիոյի, Թոբի Մագուայրայի, Կայա Գերբերի, Tyga-ի եւ այլ հայտնիների համար։
Նախորդ տարվա աշնանը ողբերգական միջադեպ էր տեղի ունեցել Թրեւիս Սքոթի «Astroworld» փառատոնի ընթացքում։ Ռեփերի ելույթի ընթացքում առաջացած մասսայական հրմշտոցի արդյունքում 10 մարդ էր մահացել, շատերը վնասվածքներ էին ստացել։ Աղմկոտ սկանդալից հետո Թրեւիսի ուղղությամբ բացասականի ալիք է սկսվել, նրա հետ մասսայաբար խզվել են պայմանագրեր, նրան հեռացրել են ամսագրերի շապիկներից եւ չեղարկել մոտակա ելույթները։ 2021թ․-ի նոյեմբերի 5-ից հետո ռեփերը համերգ չէր ունեցել եւ ձգտում էր չներկայանալ հանրությանը։