Ադրբեջանցիները շարունակում են անարգել ոչնչացնել հայերին. Լուկաս Ֆուրլաս
Ադրբեջանցիները շարունակում են անարգել ոչնչացնել հայերին։ Այս մասին Թվիթերում գրել է եվրախորհրդարանական Լուկաս Ֆուրլասը։
«Մինչ բոլորի ուշադրությունը կենտրոնացած է Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման վրա՝ Լեռնային Ղարաբաղում շարունակվում է մարդկային ողբերգությունը։ Ադրբեջանցիները շարունակում են անարգել ոչնչացնել հայերին։ ԵՄ-ը չի կարող պասիվ դիտորդի կարգավիճակում մնալ»,- նշել է նա։