Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի բուստեր դեղաչափ ստացածների թիվը հասել է 34 295-ի
Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի բուստեր դեղաչափ ստացածների թիվը հասել է 34 295-ի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ մամլո ծառայությունը:
Ըստ վերջին տվյալների՝ պատվաստումների ընդհանուր թիվը կազմում է 2 114 184:
Առաջին դեղաչափ ստացել է 1 110 158 քաղաքացի, իսկ ամբողջապես պատվաստված է 967 204 քաղաքացի: