Թուրքիան և այլ երկրներ դեռևս պետք է բանակցություններ վարեն Ռուսաստանի հետ
Թուրքիան եւ այլ երկրներ դեռեւս պետք է բանակցություններ վարեն Ռուսաստանի հետ, որպեսզի օգնեն վերջ դնել պատերազմին Ուկրաինայում։ Այս մասին ասել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը։
«Եթե բոլորն այրեն կամուրջները Ռուսաստանի հետ, ապա ո՞վ է խոսելու նրանց հետ ի վերջո»,- ասել է Քալընը Դոհայի միջազգային համաժողովում, տեղեկացրել է Reuters-ը։
«Ուկրաինացիներին պետք է աջակցել հնարավոր բոլոր միջոցներով, որպեսզի նրանք կարողանան պաշտպանել իրենց... բայց Ռուսաստանը պետք է լսված լինի, որպեսզի նրա դժգոհությունը կարելի լինի հասկանալ, եթե ոչ՝ արդարացնել»,- ավելացրել է Քալընը։
Թուրքական ներդրումային գրասենյակի ղեկավար Ահմեթ Բուրաք Դաղլիօղլուն համաժողովի ժամանակ ասել է, որ ռուսական որոշ ընկերություններ իրենց գործունեությունը տեղափոխում են Թուրքիա։