Բայդենը հայտարարել է, որ Ռուսաստանում իշխանությունը փոխելու կոչ չի արել
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է, որ մեկ օր առաջ արած իր հայտարարությունում Ռուսաստանում իշխանությունը փոխելու կոչ չի արել։ Ոչ»,- ասել է Բայդենն ի պատասխան լրագրողի այն հարցի, թե արդյոք նա ռեժիմը փոխելու կոչ է արել, տեղեկացրել է CNN-ը։
Հարցը պայմանավորված էր Վարշավայում (Լեհաստան) Բայդենի ելույթի շաբաթօրյա մեկնաբանությամբ։ «Ի սեր Աստծո, այդ մարդը չի կարող մնալ իշխանությունում»,- ասել էր Բայդենը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին։
Բայդենի վարչակազմի այլ ներկայացուցիչներ պարզաբանել են Բայդենի մեկնաբանությունը։ «Նախագահի տեսակետն այն էր, որ չի կարելի Պուտինին թույլ տալ իշխանություն բանեցնել հարեւանների կամ տարածաշրջանների նկատմամբ»,- ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը։ «Նա չի քննարկել Պուտինի իշխանության կամ ռեժիմի փոփոխության հարցը»։