Լոնդոնը նշել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չեղարկման պայմանները
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չեղարկման հիմնական պայմաններն են հրադադարը և զորքերի դուրսբերումն Ուկրաինայից։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Թրուսը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Այդ պատժամիջոցները պետք է չեղարկվեն միայն ամբողջական հրադադարով և զորքերի դուրսբերմամբ, ինչպես նաև պարտավորություններով, որ հետագա ագրեսիա չի լինի։ Բացի այդ, կա պատժամիջոցների կիրառման հնարավորություն, եթե ապագայում տեղի ունենա հետագա ագրեսիա։ Դա իսկական լծակ է, որը, կարծում եմ, կարող է օգտագործվել»,- ասել է Թրուսը՝ հավելելով, որ մեխանիզմը «2014 թվականին չի կիրառվել»։
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարը նաեւ կոչ է արել «կրկնապատկել պատժամիջոցները եւ Ուկրաինային մատակարարվող զենքի քանակը»։ Նրա կարծիքով` նման միջոցառումների շարունակությունն ու ուժեղացումը կարող է ստիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին նստել բանակցությունների սեղանի շուրջ։