Մակրոնը զսպվածության կոչ է արել Պուտինի հասցեին Բայդենի վիրավորական արտահայտություններից հետո
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զսպվածության կոչ է արել ինչպես խոսքերում, այնպես էլ գործողություններում: Ինչպես փոխանում է Reuters-ը, նման հայտարարությամբ Մակրոնը հանդես է եկել՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը, որով վերջինս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին անվանել էր «մսագործ» և հայտարարել, որ նա «չպետք է մնա իշխանության գլխին»:
«Ես նման ձեւակերպումներ չէի, քանի որ շարունակում եմ բանակցություններ վարել նախագահ Պուտինի հետ»,- հայտարարել է Մակրոնը France 3 հեռուստաալիքի եթերում:
«Մենք ցանկանում ենք առանց էսկալացիայի դադարեցնել պատերազմը, որը Ռուսաստանն սկսել է Ուկրաինայում, այդ է մեր նպատակը»,- ասել է Մակրոնը:
«Եթե դա այն է ինչ մենք ուզում ենք անել, չպետք է էսկալացիայի գնանք՝ ոչ խոսքով, ոչ գործողություններով»,- հավելել է ֆրանսիացի առաջնորդը: