Լուգանսկում հնարավոր է ՌԴ-ին միանալու հարցով հանրաքվե անցկացվի
Լուգանսկի ժողովրդական հանրապետության ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը հայտարարել է, որ մոտ ապագայում հնարավոր է հանրաքվե անցկացվի՝ Ռուսաստանի կազմում ներառվելու հարցով։
Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Մտածում եմ՝ առաջիկայում հանրապետության տարածքում հանրաքվե կանցկացվի, որի ընթացքում ժողովուրդը կիրացնի իր սահմանադրական իրավունքն ու կհայտնի տեսակետը՝ ՌԴ կազմ մտնելու հարցում։ Չգիտես ինչի ես վստահ եմ, որ հենց այդպես էլ լինելու է»,-ասել է նա։
Դոնեցկի և Լուգանսկի անկախության հռչակման մասին հանրաքվեն անցկացվել էր 2014 թվականին Կիևում տեղի ունեցած պետական հեղաշրջումից հետո։ Նույն թվականի մարտին Ղրիմի ու Սևաստոպոլի իշխանությունները հանրաքվեի ընթացքում որոշել էին միանալ Ռուսաստանին։