Որ ոստիկանների զգոնությունն ավելանա. Հովիկ Աղազարյանն իր՝ ընտրատեղամասեր գնալու մասին (տեսանյութ) 168.am
ՔաղաքականՉեմ կարծում, որ գովազդի առումով ընտրատեղամասերում իմ շրջելն ավելին արժե, քան այն պաստառները, որոնք փակցված են քարոզարշավի համար։
168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ պատասխանելով հարցին՝ ի՞նչ պատճառով է վաղ առավոտից շրջում Վեդի խոշորացված համայնքի ընտրատեղամասերում։
Աղազարյանը նաև ընդգծեց՝ եկել է Վեդի, որովհետև այստեղ մեծ թվով բարեկամներ ու հարազատներ ունի, ուստի իր գալը կարող էր ճիշտ չընկալվել։
«1990 թվականին այս գյուղերից եմ պատգամավոր ընտրվել, ունեմ ընկերական ու բարեկամական մեծ շրջանակ, ու այսօր իմ այստեղ չերևալը անհասկանալի կլիներ։ Մյուս կողմից՝ մեր ներկայությունը կարող է պատճառ դառնալ, որ զգոնությունը և՛ ոստիկանների, և՛ հանձնաժողովականների շրջանում ավելանա, որ վաղն արդյունքներն ամփոփվեն, որևէ մեկի մոտ լեգիտիմության հարց չառաջանա՝ անկախ արդյունքներից»,- ասաց Աղազարյանը։