Մեծ Բրիտանիայի բնակիչները կորցրել են ապագայի նկատմամբ վստահությունը
Վառելիքի և ապրանքների գների աճի պատճառով Մեծ Բրիտանիայի բնակիչները կորցրել են ապագայի նկատմամբ վստահությունը, հայտնում է Sky News-ը։
Սոցիալական աշխատող Դոն Սքոֆիլդի խոսքով, ստեղծված իրավիճակում պետության աջակցության միջոցները նրան ավելի են նյարդայնացնում։ Մասնավորապես, սոցիալական ապահովագրության պետական համակարգի նորամուծությունների շնորհիվ տարեկան մոտ 300 ֆունտ խնայելու հնարավորությունը լավատեսություն չի ներշնչում, քանի որ այդ գումարը դեռ բավարար չէ։
«Սա պարզապես մղձավանջ է ․․․ Թվում է, թե որքան էլ մենք ջանք գործադրենք, մենք ոչնչի չենք հասնի, վիճակը միայն ավելի ու ավելի է վատանում», – ընդգծել է Սքոֆիլդը:
Որոշ բրիտանացի թոշակառուներ նշել են, որ ներկա պայմաններում ավելի հեշտ է չօգտվել կենտրոնացված ջեռուցումից ու ավելի ամուր թաքնվել վերմակով։ Միևնույն ժամանակ, նրանք նշել են, որ Լոնդոնում այնքան էլ համարժեք չեն գնահատում տեղի ունեցողը, քանի որ իշխանությունների կողմից տրամադրվող օգնությունը հենց պաշտոնյաներին կբավականացներ միայն մեկ ճաշի համար։
Ընդգծել են, որ ներկայիս ճգնաժամը կազդի բոլորի վրա, բայց ամենաշատը՝ բնակչության ամենաաղքատ հատվածի վրա։ Միլիոնավոր բրիտանական ընտանիքներ պատրաստվում են վատթարագույնին։
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարարության ղեկավար Ռիշի Սունակը հայտարարել էր վառելիքի մաքսատուրքերի ռեկորդային կրճատման մասին՝ մեկ լիտրի դիմաց այն սահմանելով հինգ պենս՝ մինչև 2023 թվականի մարտը։
Միացյալ Թագավորությունում մարդկանց 67 տոկոսը կարծում է, որ նույնիսկ այդ դեպքում դժվարություններ կունենան վճարելու ջեռուցման և էլեկտրաէներգիայի վարձերը:
Հայտարարված միջոցները անբավարար են համարել բրիտանացիների 63 տոկոսը։