ԱՄՆ-ը չի չեղարկի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի դեմ պատժամիջոցները
«ԱՄՆ-ը չի չեղարկի Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) դեմ պատժամիջոցները, նույնիսկ եթե վերականգնվի Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (JCPOA):
Այս մասին հայտարարել է Իրանի հարցով ԱՄՆ հատուկ բանագնաց Ռոբերտ Մելլին։
Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել էր, որ «միջուկային գործարքը» կարող է հասնել բավականին կարճ ժամանակում, եթե ԱՄՆ-ը պրագմատիկ դիրքորոշում ընդունի։
Անցած շաբաթ օրը նա պարզաբանեց, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացումը Իրանի կարևոր պահանջներից մեկն է։