Ռեփեր 50 Cent-ն ընկերուհուն ծեծելու համար դատապարտվել է 3տարի ժամկետով
Ավարտվեց ռեփեր 50 Cent-ի դատավարությունը և վերջինս ընկերուհուն ծեծելու համար երեք տարի ժամկետով պայմանական ազատազրկման դատապարտվեց:
Ռեփերը թեժ վեճի ժամանակ ոտքով հարվածել է ընկերուհուն:
50 Cent-ը կոտրել է նաև տան կահույքը: Վախեցած ընկերուհին թաքնվել է լոգարանում, բայց ռեփերը կոտրել է նաեւ լոգարանի դուռը եւ ոտքով հարվածել աղջկան:
Դատարանի որոշմամբ' 50 Cent-ը պարտավոր է 7.100 դոլար տույժ վճարել: