ՌԴ ԶՈՒ-ն ոչնչացրել է 289 անօդաչու թռչող սարք և 1656 տանկ. ՌԴ ՊՆ
Հատուկ ռազմական գործողության սկզբից ռուսական զինուժը ոչնչացրել է 289 անօդաչու թռչող սարք, 1656 տանկ և 169 բազմակի հրթիռային կայան։ Այս մասին կիրակի օրը հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։
«Ընդհանուր առմամբ, հատուկ ռազմական գործողության սկզբից ի վեր ոչնչացվել է 289 անօդաչու թռչող սարք, 1656 տանկ և այլ զրահատեխնիկա, 169 բազմակի հրթիռահրետանային կայան, 684 դաշտային հրետանի և ականանետ, ինչպես նաև 1503 միավոր հատուկ ռազմական տեխնիկա»,- հայտնել է նա։
Կոնաշենկովը նաև հայտնել է, որ ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը գիշերը ոչնչացրել են ուկրաինական 18 անօդաչու թռչող սարքեր Նովայա Բասանյա, Սանդս, Բորիսպոլ, Շչորս, Վիշնևա, Կրյուկովկա, Պետրովսկի երկնքում։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի օդատիեզերական ուժերը մեկ օրում ոչնչացրել են Ուկրաինայի 67 ռազմական օբյեկտ, այդ թվում՝ երկու հրամանատարական կետ։
«Օրվա ընթացքում օպերատիվ-մարտավարական և բանակային ավիացիան հարվածներ է հասցրել Ուկրաինայի 67 ռազմական օբյեկտներին, որոնց թվում են երկու հրամանատարական կետեր, երեք դաշտային պահեստներ՝ զենք-զինամթերքով, ուկրաինական զինված ուժերի ստորաբաժանումների 11 հենակետեր և 20 ռազմական տեխնիկայի կենտրոնացման շրջաններ»,- ասել էԿոնաշենկովը։