Ուկրաինայի փոխվարչապետը հայտնել է, որ կիրակի օրը համաձայնեցվել է երկու մարդասիրական միջանցք բացելու մասին
Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը հայտնել է, որ կիրակի օրը մարդկանց տարհանման համար երկու մարդասիրական միջանցք է համաձայնեցվել։
«Այսօրվա դրությամբ համաձայնեցված են երկու մարդասիրական միջանցքներ Դոնեցկի և Լուգանսկի շրջանների համար»,- ճեպազրույցում ասել է Վերեշչուկը։
Նա պարզաբանել է, որ Մարիուպոլի բնակիչները կկարողանան Զապորոժիա մեկնել սեփական տրանսպորտով, իսկ Բերդյանսկից տեղափոխումը կկազմակերպվի ավտոբուսով։ Լուգանսկի շրջանի Ռուբիժնեից մինչև Պոկրովսկ կկազմակերպվի ևս մեկ մարդասիրական միջանցք։