Ըստ ադրբեջանական կողմի` գազի մատակարարումն Արցախ կվերականգնվի մարտի 29-ից
Ադրբեջանական «Ազերիգազը» հայտարարություն է տարածել` հայտնելով, որ Արցախի գազամատակարարումը մարտի 29-ից կվերականգնվի։
Ըստ ընկերության` գազամատակարարումն, իբր թե, դադարեցվել էր խողովակաշարի վթարի պատճառով, և այն վերականգնվել է իր աշխատակիցների կողմից։
Հաղորդվում է, որ գազամատակարարման վերականգնումից առաջ փորձարկումներ կիրականացվեն։
Մարտի 29-ին` փորձարկումների ավարտից հետո, բնական գազի մատակարարումը լիարժեքորեն կվերականգնվի։